կարևոր
2042 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-11 18:28

Նախագահը Տիգրան Հակոբյանի հետ քննարկել է հեռուստառադիոհեռարձակման բնագավառում առկա խնդիրները

Նախագահը Տիգրան Հակոբյանի հետ քննարկել է հեռուստառադիոհեռարձակման բնագավառում առկա խնդիրները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ:

Տիգրան Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի գործառույթներն ու գործունեությունն, անդրադարձել հեռուստառադիոհեռարձակման բնագավառում առկա խնդիրներին, դրանց հնարավոր կարգավորումներին ու օրենսդրական լուծումներին:

Ընդգծելով հեռուստառադիոհաղորդումների որակական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ զրուցակիցները կարևորել են նաև ոլորտը կարգավորող օրենսդրական բարեփոխումները: