Վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեց «5-րդ ալիք» հեռուստա-ընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը: Դատավոր Ալեքսանդր Ազարյանը բավարարել է Թավադյանի պաշտպանների բողոքը եւ բեկանել նրա կալանքը երկարեցնելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Հիշեցնեմ դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ էր նաեւ 2018 թվականին Ռոբերտ Քոչարյանը ազատվել կալանքից: Ազարյանը գտել էր, որ Քոչարյանը Սահամանադրությամբ օժտված է գործառութային անձեռնմխելիությամբ, որը հաղթահարված չէ: «5-րդ ալիք»-ի սեփականատերը կալանքի տակ էր 2019-ի դեկտեմբերի 26-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի՝՝ սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելու կամ հարկադրելու հատկանիշներով, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից: Քրեական գործը հարուցված է մարտի մեկի տուժողի ցուցմունքի վրա ազդելու ենթադրյալ դեպքի առթիվ: