20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ուկրաինայի կառավարությունը մարտի 12-ից մինչեւ ապրիլի 3-ը կարանտին է սահմանել երկրի ամբողջ տարածքում, որը ենթադրում Է ուսումնական հաստատությունների փակում, զանգվածային միջոցառումների արգելում եւ մի շարք երկրների հետ ավիահաղորդակցության դադարեցում, բայց չի նախատեսում պետության սահմանի փակում: Այդ մասին մարտի 11-ին հայտնել է «Եվրոպական համերաշխությունից» Գերագույն ռադայի պատգամավոր Վիկտորյա Սյումարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
«Զանգվածային հավաքների արգելքը չի վերաբերում «պետական կարեւորության» միջոցառումներին։ Ուկրաինան կդադարեցնի ավիահաղորդակցությունն այն երկրների հետ, որտեղ գրանցվել են կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերը: Նախարարների կաբինետի որոշումը նաեւ ենթադրում Է սահմանների հսկիչ-անցակետերի մեծ մասի փակում: Այսպիսով, կառավարության որոշումը չի ենթադրում պետության սահմանի փակում»,-ասել է նախարարը։