9136 դիտում, 2020.03.11 17:23

ՀԱԿ մամուլի քարտուղարը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները դեռ չի ցանկանում մեկնաբանել

ՀԱԿ մամուլի քարտուղարը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները դեռ չի ցանկանում մեկնաբանել

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանն իր ֆեսյբուքյան էջում, գրառում է կարատել նշելով, որ արդեն տևական ժամանակ է զանգեր ու գրավոր հարցեր է ստանում վարչապետի ելույթներում արտահայտված որոշ մտքեր մեկնաբանելու խնդրանքով: Ըստ Մուսինյանի այս ամենը՝ ոչ այլ ինչ է, եթե ոչ «ԱՅՈ»-ի ճամբարում հակասություններ սերմանելը։ 

«Երկու օր է, ինչ բազմաթիվ հեռախոսազանգեր, գրավոր հարցումներ եմ ստանում` ՀՀ վարչապետի ելույթներում արտահայտված որոշ մտքեր մեկնաբանելու խնդրանքով:

Հասկանալով հանդերձ նման հետաքրքասիրության բուն դրդապատճառը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ «ԱՅՈ»-ի ճամբարում հակասություններ սերմանելը, այնուամենայնիվ մինչև ապրիլի 5-ի հանրաքվեն մենք ձեռնպահ կմնանք նմանօրինակ հարցերի որևէ մեկնաբանությունից` հանրաքվեի խնդրից հասարակության ուշադրությունը չշեղելու և «ԱՅՈ»-ի քարոզարշավին չվնասելու համար»,- գրել է Մուսինյանը:

Ի դեպ նշենք, որ  Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում հրապարկել է «Հռչակագրի նախագիծ», որտեղ հայտարարվում է, որ 1995-ից սկսած, ասել է թե Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում եւս կայացած բոլոր ընտրությունները կեղծվել են։ 

կիսվել նյութով -