20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ՌԴ սահմանադրությունը փոփոխելու մասին օրինագիծը՝ Դաշնային խորհուրդն ընդունել է 160 կողմ, մեկ՝ դեմ, երեք ձեռնպահ ձայների համակցությմաբ: Ռիա Նովոստի լրատվականին այս մասին փոխանցել է ՌԴ Վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:
«Դուք պետք է հասկանաք, որ Սահմանադրության ընդունումից ի վեր, երկիրը հսկայական փորձառություն է ձեռք բերել, երկար ճանապարհ է անցել: Կան նոր մարտահրավերներ և սպառնալիքներ, և մենք դրանք չենք կարող հաշվի չառնել մեր որոշումներում», - ասել է նա:
Օրենքում հիմնական փոփոխությունները նվիրված են նախագահին, կառավարության անդամներին և տարբեր մակարդակներում պետական պաշտոնյաներին ներկայացվող նոր պահանջներին: Բացի այդ, փոփոխությունները թույլ են տալիս գործող նախագահին կրկին առաջադրվել իր պաշտոնում 2024 թվականին: