28-ամյա տղամարդու կողմից ծեծվելով՝ իր տան մեջ սպանված 42-ամյա կինը հուղարկավորվեց: Ազգականներից թաղման արարողությանը չեն մասնակցել: Այս մասին yerkirmedia.am-ին հայտնեցին Գյումրիի Ցայգ ՀԸ մեր գործընկերները։
Հուղարկավությունը կազմակերպվել է Գյումրու համայնքապետարանի կողմից: Կնոջը հուղարկավորել են Շիրակ գերեզմանատանը՝ իր հոր ու մոր կողքին, եկեղեցական կարգով։ Կնոջ որդին, թեեւ վերադարձել էր Ռուսաստանի Դաշնությունից, սակայն վերջինս հրաժարվել է արարողությանը մասնակցելուց:
Հիշեցնենք, որ դեպքը կատարվել էր օրեր առաջ Գյումրիում: Մայր ու դուստր բռնության զոհ էին դարձել: Իսկ «Բռնության մասին» օրենքը, որն ընդունվել է 2017 թվականին, իր ամբողջ ծավալով չի գործում, ինչն էլ պատճառ է դառնում ընտանեկան բռնության թվի աճի: