կարևոր
1890 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-11 15:49

Վրաստանում երկարացվել է դպրոցական արձակուրդը, հետաձգվել է զորակոչը եւ չեղարկվել են ֆուտբոլային մրցախաղերը

Վրաստանում երկարացվել է դպրոցական արձակուրդը, հետաձգվել է զորակոչը եւ չեղարկվել են ֆուտբոլային մրցախաղերը

Վրաստանում COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում բոլոր ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարացրել են մինչեւ ապրիլի 1-ը: Այս որոշումն ընդունվել Է միջգերատեսչական համակարգող խորհրդի մարտի 11-ի նիստում, որը ղեկավարում Է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Ինչպես հայտնել Է կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը, խորհուրդը նաեւ որոշում Է ընդունել պարտադիր զինվորական ծառայության գարնանային զինակոչը հետաձգել մեկ ամսով՝ մինչեւ ապրիլի 13-ը: Ավելի վաղ կորոնավիրուսի կապակցությամբ դպրոցներում եւ բուհերում հայտարարված արձակուրդները պետք Է ավարտվեին մարտի 16-ին: Բացի այդ, Վրաստանում դադարեցված Է բոլոր մանկապարտեզների աշխատանքը: Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել Է, որ կորոնավիրուսի կապակցությամբ որոշում Է ընդունել երկրում մինչեւ ապրիլի 1-ը դադարեցնել բոլոր առաջնություններն ու ֆուտբոլային մրցախաղերը:

Այսօրվա դրությամբ, Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով, երկրում լաբորատոր եղանակով հաստատված Է կորոնավիրուսով վարակման 23 դեպք, կարանտինում Է գտվնում 298 մարդ, ստացիոնար հսկողության ներքո՝ 46 հոգի, հազարից ավելի քաղաքացիներ ինքնամեկուսացման մեջ գտնվելու հանձնարարական են ստացել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: