17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Սեւանա լճի հյուսիսում՝ Արտանիշում, առաջին անգամ կանոնավոր պեղումներ են իրականացվում: Այս մասին Yerkirmedia.am-ին հայտնել են աշխատանքների մասնակիցներ Հասմիկ Սիմոնյանը եւ Մարիամ Ամիրյանը:
Մասնագետներն այս պահին ուսումնասիրում են երկու դամբարանադաշտ: Դրանցից մեկը թվագրվում է Քրիստոսից առաջ 8-6-րդ դարերին: Այս պահին մարդկանց բազմաթիվ ոսկրեր են գտնվել, կա 14 վերականգնված գանգ, որից երեքը` մանկական։ Հայտնաբերվել են նաեւ խեցեբեկորներ:
Մասնագետներն արձանագրում են․ երբ սկսում էին պեղումները, չէին ակնկալում, որ այդքան մարդաբանական նյութ կհայտնաբերվի:
Նաեւ երկրաքիմիական հետազոտություններ են կատարվել՝ պարզելու համար, թե հողում ինչ տարրեր կան, որոնք մարդու գործունեությունից են առաջացել: Պեղումները հետաքրքիր են հատկապես թաղման ծեսի ուսումնասիրման առումով: