կարևոր
725 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-11 14:47

Կիեւում կփակեն դպրոցներն ու ժամանցի կենտրոնները

Կիեւում կփակեն դպրոցներն ու ժամանցի կենտրոնները

Կիեւում կորոնավիրուսի հայտնվելը կանխելու համար քաղաքապետարանը որոշել է մարտի 12-ից կիրառել սահմանափակիչ միջոցներ: Մասնավորապես, քաղաքում կսահմանափակվի բոլոր կրթական հիմնարկությունների՝ դպրոցների, բուհերի, մանկապարտեզների, մարզական եւ արվեստի դպրոցների աշխատանքը, ֆեյսբուքում հայտարարել Է քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Նաեւ Ուկրաինայի մայրաքաղաքում կսահմանափակվեն զանգվածային միջոցառումները, այդ թվում՝ համերգները, խորհրդաժողովները եւ կինոցուցադրությունները: Կփակվեն ժամանցի կենտրոնները եւ զվարճանքների գոտիներն առեւտրաժամանցային կենտրոններում:

Կիեւի հասարակական տրանսպորտն առայժմ կաշխատի սովորական ռեժիմով: Սահմանափակումներն առայժմ մտցված են մինչեւ մարտի վերջը:

Ուկրաինայում կորոնավիրուսով վարակման՝ առայժմ միակ հաստատված դեպքն արձանագրվել է Չեռնովցիում մի մարդու մոտ, որը եղել է Իտալիայում։