կարևոր
1673 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-11 13:44

ՈՒԵՖԱ-ն Եվրո-2020-ը ընդունողներին հորդորում է անցկացնել խաղերն անկախ կորոնավիրուսի տարածումից

ՈՒԵՖԱ-ն Եվրո-2020-ը ընդունողներին հորդորում է անցկացնել խաղերն անկախ կորոնավիրուսի տարածումից

ՈՒԵՖԱ-ն հորդորում է Եվրո-2020-ը հյուրընկալող պետություններին, այնուամենայնիվ, անցկացնել առաջնությունը:

Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիան խնդրանք-հորդորով դիմել է հյուրընկալող երկրներին՝ անցկացնել Եվրոպայի առաջնությունը նախապես նշանակված ժամկետներում՝ անկախ կորոնավիրուսի տարածումից, այս մասին գրում է Associated Press-ը։

Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ այս տարի Եվրո-2020-ը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում: Ըստ նախատեսվածի՝ այն պետք է մեկնարկի հունիսի 12-ին և կեզրափակվի մեկ ամիս անց` հուլիսի 12-ին: