կարևոր
2262 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-11 13:35

Սթենֆորդի համալսարանն անցնում Է հեռավար ուսուցման

Սթենֆորդի համալսարանն անցնում Է հեռավար ուսուցման

Սթենֆորդի համալսարանը, որն ամենահեղինակավորներից մեկն է ԱՄՆ-ում, ժամանակավորապես հեռավար ուսուցման է անցնում նոր տիպի կորոնավիրուսի տարածման պայմաններում։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»։

«Սթենֆորդը գարնանային քառորդը կսկսի ժամանակին, բայց մենք առերես պարապմունքների փոխարեն կօգտագործենք վիրտուալ ուսուցումը` մինչեւ հետագա ծանուցումը»,-ասված է համալսարանի նախագահ Մարկ Տեսիե-Լավինի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է համալսարանի կայքում: Նշվում է, որ գարնանային քառորդն սկսվելու է մարտի 30-ին։