Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի մետրոյում առնվազն մեկ մարդ Է զոհվել, եւս 41-ը՝ վերքեր ստացել երկու գնացքների բախման հետեւանքով: Այդ մասին Twitter-ում հայտնել Է Մեխիկոյի կառավարության ղեկավար Կլաուդիա Շեինբաումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ինձ հայտնեցին մետրոյի «Տակուբայա» կայարանում երկու շարժակազմերի բախման մասին: Հրշեջները հաղորդում են 41 տուժածի եւ մեկ զոհվածի մասին: Ես ուղեւորվում եմ պատահարի վայր»,-գրել Է Շեինբաումը:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով երեքշաբթի ժամը 23:30-ին (Երեւանի ժամանակով մարտի 11-ին 09:30-ին): Տուժածները հոսպիտալացվել են: Նրանց թվում են շարժակազմերի երկու մեքենավարներ: