9292 դիտում, 2020.03.11 12:52

Փաշինյանը Գորիսում հրապարակել է ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագրի նախագիծը

Փաշինյանը Գորիսում հրապարակել է ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագրի նախագիծը

 «Այո» քարոզչական կողմի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը մարտի 11-ին Գորիս քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում հրապարակեց ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հռչակագրի նախագիծը։

«2018թ. Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո անընդհատ շրջանառության մեջ է դրվում այն թեման, որ անհրաժեշտ է նախորդ իշխանությանը տալ քաղաքական գնահատական։ Այժմ ստեղծվել է հանրաքվեի հռչակագիր, որով կտրվի քաղաքական գնահատական վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական գործընթացներին»,- ասել է Փաշինյանը։

Հռչակագրի առաջին կետով նշվում է, որ 1995 թվականից մինչև 2018 թվականի հեղափոխությունը, բացի 1999թ. խորհրդարանական ընտրություններից, մնացած բոլոր համապետական ընտրությունները չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը։ Անդրադարձ է կատարվում նաև մինչև թավշյա հեղափոխությունը Հայաստանում ստեղծված կոռուպցիոն համակարգին և այլ թեմաների։

Վարչապետը նշել է, որ մինչև մարտի 31-ը քաղաքացիները հնարավորություն կունենան հռչակագրի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկները ներկայացնել «Այո»-ի շտաբին։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին տեղի կունենա Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը:

 

կիսվել նյութով -