Գյումրու քաղաքապետարանը կհուղարկավորի սպանված 43-ամյա կնոջը, քանի որ հարազատները հրաժարվել են դա անել։ Այս մասին հայտնել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
«Սպանված կնոջ դուստրը երկկողմանի ծնողազուրկ է և խնամքի կարիք ունի։ Այս պահին մարդիկ կան, որոնք ուզում են դառնալ խնամակալ։ Հիմա պատրաստվում ենք հուղարկավորել այդ կնոջը, որովհետև բոլոր հարազատները հրաժարվեցին, բայց մենք ունեն նման ծառայություն, անպայման կկազմակերպենք այդ կնոջ թաղումը»,- ասել է Գյումրու քաղաքապետը: