կարևոր
1186 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-11 11:26

Կորոնավիրուսի համաժողովը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով

Կորոնավիրուսի համաժողովը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով

Նյու Յորքում նախատեսված «Բիզնեսի իրականացումը կորոնավիրուսի ազդեցության ներքո» խորագրով համաժողովը Արտաքին հարաբերությունների խորհուրդը չեղարկել է կորոնավիրուսի տարածման պատճառով: Չեղարկվել են նաև այլ համաժողովներ ևս, որոնք նախատեսված են եղել մարտի 11-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում, ներառյալ Վաշինգտոնում և Նյու Յորքում կայանալիք կլոր սեղանները, ազգային միջոցառումները՝ ԱՄՆ-ի տարածքում, տեղեկացնում է «Bloomberg»-ը։

Արտաքին հարաբերությունների խորհուրդը միացել է ԱՄՆ-ում միջոցառումների հետաձգման ու չեղարկման մեծ ցանկին, որում ներառված է նաև Նյու Յորքի ավտոշոուն: Այն կտեղափոխվի օգոստոսի վերջ: