կարևոր
2043 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-11 11:18

ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին. կա տուժած

ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին. կա տուժած

Մարտի 10-ին, ժամը 23:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Երևան-Իջևան ավտոճանապարի 72-րդ կմ-ին «OPEL ASTRA G» մակնիշի (վարորդ՝ Խոսրով Զ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարի երթևեկելի հատվածից և մոտ 10 մետր ընկել ձորը:

Ջրափրկարարները ուղևոր Անդրանիկ Պ.-ին (ծնված 1986 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: