COVID-19 կորոնավիրուսով երեխայի վարակման առաջին դեպքն է գրանցվել Վրաստանում: Այդ մասին լույս մարտի 11-ի գիշերը լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Տնօրենի տեղեկատվության համաձայն՝ հիվանդացած երեխան ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել մի խումբ անձանց հետ միասին, որոնք փետրվարի 28-ից ինքնամեկուսացման մեջ էին գտնվում, եւ որոնց մոտ վիրուսը հայտնաբերվել էր մարտի 10-ին անցկացված կրկնական թեստավորման ընթացքում: Վրացական ԶԼՄ-ները հայտնում են, որ վարակված երեխան 12 տարեկան է:
Նշվում Է, որ մարտի 10-ին հայտնաբերված վարակման ութ նոր դեպքերից հինգը հայտնաբերվել են նույն ընտանիքի անդամների մոտ: Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ այսօրվա դրության հանրապետությունում լաբորատոր եղանակով հաստատված է կորոնավիրուսով վարակման 23 դեպք։