կարևոր
825 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-11 10:13

Բայդենը կուսակիցներին հաղթել Է երեք նահանգում՝ ավելացնելով առավելությունը Սանդերսի նկատմամբ

Բայդենը կուսակիցներին հաղթել Է երեք նահանգում՝ ավելացնելով առավելությունը Սանդերսի նկատմամբ

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը մարտի 10-ին դեմոկրատների նախնական ընտրություններում (փրայմերիզներ) հաղթանակ է տարել Միչիգանի, Միսուրիի եւ Միսիսիպիի նահանգներում՝ հաղթանակի հայտ ներկայացնելով Այդահոյում: Նրա գլխավոր մրցակիցը՝ սենատոր Բեռնի Սանդերսը, աննշան տարբերությամբ առաջատար է Վաշինգտոնի եւ Հյուսիսային Դակոտայի նահանգներում: Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը մարտի 10-ին նախնական ընտրություններ է անցկացրել Այդահոյի, Միչիգանի, Միսիսիպիի, Միսուրիի եւ Վաշինգտոնի նահանգներում, ինչպես նաեւ կուսակցական ակտիվիստների ժողովներ (քոկուսներ) Հյուսիսային Դակոտայի նահանգում: Միագումար վիճարկվում է պատգամավորների ավելի քան 360 ձայն, որոնք կուսակցության առաջիկա ազգային համագումարում կպաշտպանեն այս կամ այն հավակնորդին՝ կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար: Ինչպես նշել է The New York Times թերթը, հաշվի առնելով նախնական արդյունքները, Բայդենն առաջատարն է մնում իրեն պաշտպանող պատգամավորների թվով: Մարտի 10-ին նա միագումար ստացել է արդեն 143 ձայն:

Սանդերսին պաշտպանում է 82 պատգամավոր: Մինչեւ մարտի 10-ի քվեարկության սկսվելը Բայդենն առաջատարն էր իրեն պաշտպանող պատգամավորների թվով, նա ուներ 670 ձայն, Սանդերսը՝ 574։