կարևոր
1664 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-11 09:56

Վրաստանի նախագահը չեղարկել է արտասահմանյան այցերը կորոնավիրուսի պատճառով

Վրաստանի նախագահը չեղարկել է արտասահմանյան այցերը կորոնավիրուսի պատճառով

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չեղարկել է ծրագրված բոլոր արտասահմանյան այցերը նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Այս մասին տեղեկացնում են նախագահի վարչակազմից։

«Ելնելով աշխարհում կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակից՝ Վրաստանի նախագահը, չեղարկել է Բուլղարիա, Ուկրաինա և Բելգիա իր այցելությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։