կարևոր
2382 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-11 09:33

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Նադին Դորիսի մոտ ախտորոշվել է նոր տեսակի կորոնավիրուս։

Դեպքը մտահոգություն է առաջացրել երկրի իշխանությունների մոտ: Պատճառն այն է, որ տարբեր միջոցառումների մասնակցած նախարարը կարող է նպաստել վարակի տարածմանը։ Այս մասին գրում է BBC-ն:

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հիվանդության առաջին ախտանշանները պաշտոնյայի մոտ ի հայտ են եկել անցյալ շաբաթ՝ այն օրը, երբ նա Դաունինգ սթրիթում մասնակցել է Կանանց միջազգային օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը, որին ներկա են գտնվել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և նրա հարսնացուն: