կարևոր
674 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-11 09:09

Աֆղանստանի նախագահը ներում է շնորհել բանտարկված թալիբներին

Աֆղանստանի նախագահը ներում է շնորհել բանտարկված թալիբներին

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին ստորագրել է «Թալիբան» ծայրահեղական շարժման դատապարտված անդամներին ներում շնորհելու մասին հրաման: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ մանրամասները հայտնի կդառնան մարտի 11-ին։

Փետրվարի 29-ին ԱՄՆ-ն և «Թալիբան»-ը ստորագրել էին խաղաղության համաձայնագիր:

Համաձայն բանաձևի նախագծի՝ Անվտանգության խորհուրդը ողջունում է հրադադարին և Աֆղանստանի ներքին բանակցություններին ուղղված զգալի քայլերը, որոնք հնարավոր դարձան շնորհիվ ԱՄՆ-ի, Աֆղանստանի Իսլամական Հանրապետության համատեղ հայտարարության, ինչպես նաև ԱՄՆ-ի և «Թալիբանի» համաձայնության: