կարևոր
1502 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-10 22:25

Խորհրդավոր վթար՝ Գեղարքունիքում․ կա զոհ և 5 տուժած

Մարտի 10-ին ժամը 17:00-ի սահմաններում Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել են Lada եւ Mercedes մակնիշների ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 5 տուժած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:

Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունը: Ականատեսների վկայությամբ սակայն՝ տեղի ունեցածը ոչ թե ճանապարհատրանսպորտային պատահար է, այլ սպանության փորձ: Mercedes-ն ու 07-ը եղել են կայանված, երբ Lada-ն Սեւանի կողմից դեպի Գավառ ընթանալիս, միտումնավոր հարվածել է Mercedes-ին, քանի որ ժամեր առաջ նրանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել: Դեպքի վայրի զննությամբ Lada-ի մեջ հայտնաբերվել եւ առգրավվել է ատրճանակ: