կարևոր
1707 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-10 21:18

Հրդեհ՝ Մասիս քաղաքի խոզաբուծական ֆերմայում․ Ջերմահարվել է 70 պտղատու ծառ, սատկել՝ 45 գոջի

Մարտի 10-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի 9-րդ փողոցի վերջնամասում գտնվող արտադրամասում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:38-ին, մարվել՝ 14:43-ին: Այրվել են խոզաբուծական ֆերմայի փայտյա կառուցատարրերը՝ 150 քմ, 5000 քմ խոտածածկույթ, ջերմահարվել՝ 70 պտղատու ծառ և սատկել՝ 45 գոջի:

Փրկարարները դուրս են բերել մոտ 100 խոզի և տեղափոխել անվտանգ տարածք: