ՀՀ ոստիկանության ծառայողները բացահայտել են Երևանի Աբովյան փաղոցի դեղատներից մեկում դանակի սպառնալիքով կատարված ավազակային հարձակումը. կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, խոստովանել կատարածը և ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Մարտի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևանի Աբովյան փողոցի դեղատներից մեկում ավազակային հարձակում էր կատարվել: Մի տղամարդ մտել էր դեղատուն, հարցուփորձ արել` որ հաբն ինչ արժե, և երբ դեղատան աշխատողը մոտեցել էր, սպառնացել էր դանակով, հափշտակել դրամարկղի փողն ու փախել:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդումը ստանալուն պես մեկնեց դեպքի վայր:
Իրավապահներն ուսումնասիրեցին` որտեղից ինչ են հափշտակել, զրուցեցին տուժողի հետ:
Ըստ նրա` հանցագործը միջահասակ էր, 25-ից 30 տարեկան: Դեմքը տեսնել չէր հաջողվել․․․
Մանրամասները՝ տեսանյութում։