կարևոր
1981 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-10 18:37

Լիբանանում կորոնավիրուսի հետեւանքով առաջին մահն է գրանցվել

Լիբանանում կորոնավիրուսի հետեւանքով առաջին մահն է գրանցվել

Կորոնավիրուսով հիվանդանոց ընկած առաջին պացիենտն է երեքշաբթի օրը մահացել Լիբանանում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նա վարակվել էր Եգիպտոս կատարած ուղեւորության ընթացքում։

Լիբանանցիները, որոնց մոտ հայտնաբերվել է վտանգավոր վարակը, 40-ից ավելի են։ Նրանք բոլորը տեղավորված են լիբանանյան պետական համալսարանին կից Ռաֆիկ Հարիրիի անվան հոսպիտալում։

Ավելի վաղ Լիբանանի իշխանությունները կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով մինչեւ մարտի վերջը փակել էին թանգարանները, ցուցասրահները, կինոթատրոնները, մարզադաշտերը, սպորտային-առողջարարական  եւ զվարճանքի կենտրոնները։ Մինչեւ մարտի կեսը փակ կլինեն նաեւ դպրոցները, ինստիտուտները, համալսարանները, նախադպրոցական հաստատությունները։

Լիբանանի կառավարությունը ժամանակավոր արգելք է սահամանել երկիր Չինաստանի, Հարավային Կորեայի, Իրանի եւ Իտալիայի քաղաքացիների մուտք գործելու վրա։ Երկուշաբթի օրվանից չեղարկվել են ազգային Middle East Airlines ավիաընկերության չվերթները Սաուդյան Արաբիա, Քուվեյթ եւ Կատար։