կարևոր
927 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-10 18:28

Նախնական համաձայնություն՝ Թուրքիայի եւ Եվրամիության միջև

Նախնական համաձայնություն՝ Թուրքիայի եւ Եվրամիության միջև

Թուրքիան եւ Եվրամիությունը համաձայնել են վերանայել ներգաղթյալների եւ փախստականների վերահսկման վերաբերյալ 4 տարի առաջ կնքված համաձայնագիրը ու այդպիսով, փորձել կարգավորել Թուրքիա-Հունաստան սահմանին ծագած միգրացիոն ճգնաժամը: Այս որոշումն ընդունվել է Թուրքիայի նախագահի՝ Բրյուսել կատարած այցի ժամանակ: Ռեջեփ Էրդողանը լքել է բանակցությունների վայրն առանց լրատվամիջոցներին մեկնաբանություն տալու:

Սակայն թուրքական կողմը բանակցություններն «արդյունավետ» է անվանել: Առաջիկայում Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի գլխավորած աշխատանքային խմբերը պետք է համաձայնացնեն փաստաթղթի նոր պայմանները:

Հիշեցնենք, որ 2016թ. համաձայնագրով՝ կազմակերպությունն Անկարային 6մլրդ 700 միլիոն դոլար պետք է հատկացներ Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներին օժանդակելու ու մի քանի այլ խնդիրներ լուծելու համար: Իրավիճակը Թուրքիա-Հունաստան սահմանին սրվեց փետրվարին: Անկարան հայտարարել էր, թե Բրյուսելը չի կատարում է համաձայնագրով ստանձնած պարտավորությունների ֆինանսական մասը, իսկ իրենք մտադիր չեն սահմանափակել փախստականների հոսքը՝ Եվրոպա: