կարևոր
3839 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-10 18:09

Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարը փակ կլինի զբոսաշրջիկների համար

Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարը փակ կլինի զբոսաշրջիկների համար

Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարը, ինչպես նաեւ վատիկանյան բազիլիկայի առջեւի հրապարակը մարտի 10-ից զբոսաշրջիկների համար փակվում են կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների ուժեղացման շրջանակում: Այդ մասին հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Իտալիայի իշխանությունների կողմից տրված ցուցումների հետ համաձայնեցմամբ, այսօրվանից ընդունվել են մի շարք լրացուցիչ միջոցներ, որոնք ուղղված են կորոնավիրուսի տարածման կանխմանը: Այսօրվանից Սուրբ Պետրոսի հրապարակն ու բազիլիկան փակ կլինեն էքսկուրսիաների ու զբոսաշրջիկների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։