կարևոր
1120 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-10 17:29

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետի հետ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Այս մասին Փաշինյանն ասել է մարտի 10-ին Կապան քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում։

«Ես այս ընթացքում հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի Դաշնության վարչապետ, պարոն Միշուստինի հետ։ Մենք քննարկեցինք համաշխարհային շուկայում տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացներում մեր անելիքները»,- նշել է Փաշինյանը։