կարևոր
1053 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-10 17:18

Էրդողանը Պուտինին առաջարկել Է մասնակցել Սիրիայում նավթի հանքավայրերի շահագործմանը

Էրդողանը Պուտինին առաջարկել Է մասնակցել Սիրիայում նավթի հանքավայրերի շահագործմանը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է համատեղ վերականգնել Սիրիայի տնտեսությունը սիրիական նավթի օգնությամբ: Այս պնդումով նա հանդես է եկել լրագրողների հետ իր ինքնաթիռում կայացած զրույցի ընթացքում Բելգիայից Թուրքիա վերադառնալու ճանապարհին: Այդ հարցազրույցից մարտի 10-ին հատվածներ է հրապարակել CNN Turk հեռուստաալիքը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Իհարկե, մեզ համար դա շատ կարեւոր է: Նավթի պաշարներ կան Ղամիշլիում (Էլ Ղամիշլի քաղաքը Հասեկեի նահանգում), Դեյր Էզ Զորում։ Այստեղ ահաբեկիչները («Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական կազմավորումներ-ծանոթ. խմբ) շահագործում են ռեսուրսները»,-ասել Է նա:

«Ես հետեւյալ առաջարկությունն եմ արել Պուտինին. «Այստեղից ստացված նավթի օգնությամբ մենք կստեղծենք կապալառու ընկերություն, եւ եթե դուք ֆինանսապես աջակցեք, կսկսենք ոտքի կանգնեցնել ավերված Սիրիան»,-ասել է Էրդողանը, հավելելով, որ Պուտինը դրական կամ բացասական պատասխան չի տվել դրան: Էրդողանը նաեւ պատրաստակամություն է հայտնել «համանման առաջարկություն անել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին այն դեպքում, եթե» դրան համաձայնի Ռուսաստանը: