Վերջին շրջանում հավկիթի գնի անկման շուրջ առաջին լսումն է անցկացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Կառույցը ՝ վարչական վարույթ է հարուցել, դիմել է ձվի արտադրությամբ զբաղվող՝ 7 տնտեսվարողի, 6 խոշոր առեւտրային ցանցի եւ պետական մարմինների՝ ձվի շրջանառության ոլորտի հետ կապված տեղեկություն ստանալու համար: 7 ընկերություններում նաեւ դիտանցումներ են կատարվել՝ գնի, որակի, քանակին առնչվող տվյալների ձեռքբերման համար:
Պարզվել է, որ մի շարք տնտեսվարողների գործունեությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումներ: Խոսքը, մասնավորապես, տնտեսվարողների՝ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության մասին է։
ՏՄՊՊՀ նախագահի պարզաբանմամբ՝ ընկերությունները ձվի գնի անկումը պայմանավորում են գերարտադրությամբ։ Նա հավելել է, որ ընթացքում հայտնաբերվել են նաև խնդիրներ, մասնավորապես ձվի չմակնշման կամ սխալ մակնշման մասով, ինչի վերաբերյալ տեղյակ են պահվել ՍԱՏՄ-ի գործընկերները, որոնք համապատասխան գործողություններ են իրականացրել և չհամապատասխանող ձուն ոչնչացրել են:
Շուկայում հանձնաժողովի արձանագրած ամենացածր գինը եղել է 14 դրամը, խոշոր առևտրային ցանցերում՝ 17 դրամը: