կարևոր
1651 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-10 16:55

Արտակ Բեգլարյանը հանդիպել է Արցախի և Տավուշի մի խումբ երիտասարդների հետ

Արտակ Բեգլարյանը հանդիպել է Արցախի և Տավուշի մի խումբ երիտասարդների հետ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության ծրագրերի շրջանակներում, հանդիպում է ունեցել Արցախի և ՀՀ Տավուշի մարզի մի խումբ երիտասարդների հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Արտակ Բեգլարյանը ներկայացրել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, աշխատանքի հիմնական առանձնահատկություններն ու ուղղությունները, ընդգծել է, որ թեև Արցախի Հանրապետությունը լուրջ հաջողություններ է արձանագրել մարդու իրավունքների երաշխավորման գործում, սակայն առ այսօր առկա են մի շարք համակարգային խնդիրներ ու դժվարություններ այդ առումով: Նշել է, որ այդ խնդիրների հիմնական մասի կարգավորման համար անհրաժեշտ է Արցախում զարգացնել քաղաքացիական հասարակությունը և նպաստել պետական մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական բարելավմանը: