կարևոր
1704 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-10 16:40

Վրաստանում երկրորդ փոխանախարարն է ինքնամեկուսացվել կորոնավիրուսի պատճառով

Վրաստանում երկրորդ փոխանախարարն է ինքնամեկուսացվել կորոնավիրուսի պատճառով

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության փոխնախարար Յուրի Նոզաձեն ինքնամեկուսացման մեջ է գտնվում կորոնավիրուսի պատճառով: Այդ մասին հատուկ ճեպազրույցում հայտնել Է նախարարության ղեկավար Լեւան Դավիթաշվիլին:

Դավիթաշվիլիի խոսքով՝ կորոնավիրուս է հաստատվել Նոզաձեի ընտանիքի անդամի մոտ, փոխնախարարի մոտ վիրուսի առկայությունը չի հաստատվել, բայց, այդուամենայնիվ, նա իրեն ինքնամեկուսացրել է:

«Պարոն Յուրին ձեռնպահ է մնացել հրապարակային հանդիպումներից, խորհրդակցություններից եւ ճեպազրույցից: Նա գտնվում է ինքնամեկուսացման մեջ, ինչը հավաստում է նրա բարձր քաղաքացիական պատասխանատվությունը»,- հայտարարել Է Դավիթաշվիլին:

Ավելի վաղ ինքնամեկուսացման մասին հայտարարել են Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն եւ խորհրդարանի ագրարային հարցերի կոմիտեի նախագահ Օթար Դանելիան: Մարտի 10-ի դությամբ Վրաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել 15 մարդու մոտ: