կարևոր
2137 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-10 16:27

Փրկարարները մարել են «Էրեբունի» օդանավակայանի զորամասի տարածքում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Փրկարարները մարել են «Էրեբունի» օդանավակայանի զորամասի տարածքում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 10-ին, ժամը 17:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում գտնվող «Ռենեսանս» ռեստորանային համալիրի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Էրեբունի» օդանավակայանի թիվ N զորամասի տարածքում:

Հրդեհը մարվել է 18:33-ին, այրվել են 1.5 հա բուսածածկ տարածք, 5 ծառ, 6 անվադող և 6 վառելիքաքսուքային նյութերի դատարկ տարա:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է զորամասի 12 զինծառայող: