կարևոր
2135 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-10 16:04

Արցախի նախագահը Հադրութ քաղաքում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի նախագահը Հադրութ քաղաքում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 10-ին Հադրութ քաղաքում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի պատասխանատուների եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Լուրը հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են շրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր:

Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: