կարևոր
1635 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-10 15:50

Կորոնավիրուսի բռնկումն ընդգրկել է Գերմանիայի բոլոր տարածաշրջանները

Կորոնավիրուսի բռնկումն ընդգրկել է Գերմանիայի բոլոր տարածաշրջանները

Գերմանիայի Սաքսոնիա Անհալտի տարածաշրջանում հաստատվել է կորոնավիրուսի տարածման առաջին չորս դեպքը: Այս մասին մարտի 10-ին հաղորդել է տարածաշրջանի կառավարությունը Twitter-ում: Այսպիսով ախտահարվածների թիվը ընդգրկել է Գերմանիայի բոլոր 16 դաշնային երկրամասերը:

Նշվում է, որ նրանցից երկուսը վերադարձել են Իտալիայից, մեկն՝ Ավստրիայից: Նրանք բոլորը 20-ից մինչեւ 42 տարեկան են: Ընդհանուր առմամբ՝ Գերմանիայում հասատված Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,1 հազար դեպք, ընդ որում ավելի քան մեկ երրորդը՝ Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի տարածաշրջանում: