կարևոր
1747 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-10 15:33

Ջորջո Արմանին 1,4 մլն դոլար Է նվիրաբերել Իտալիայի հիվանդանոցներին

Ջորջո Արմանին 1,4 մլն դոլար Է նվիրաբերել Իտալիայի հիվանդանոցներին

Մոդելագործ եւ ձեռնարկատեր Ջորջո Արմանին 1,4 մլն դոլար Է նվիրաբերել Իտալիայի հիվանդանոցներին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Դիզայները գումարը փոխանցել է Միլանի երեք բուժհաստատությունների, ինչպես նաեւ Հռոմի Լազարո Սպալանցանիի անվան ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտին եւ Քաղաքացիական պաշտպանության գործակալությանը: Այժմ Իտալիան Եվրոպայի առավել շատ տուժած երկիրն Է կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուստի երկրի վարչապետ Ջուզեպե Կոնտեն դեկրետ Է ստորագրել ամբողջ Իտալիայում կարանտին սահմանելու մասին: Դեկրետի համաձայն սահմանափակվում Է բնակչության տեղաշարժումը երկրի ամբողջ տարածքում: Դադարեցվում են մարզական բոլոր մրցումները, ներառյալ ֆուտբոլի ազգային առաջնությունը: Բացի դրանից, արգելվում են ցանկացած խմբային հանդիպումներ: 

Մինչեւ ապրիլի 3-ը փակ կմնան բոլոր ուսումնական հաստատությունները: Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում ախտահարվածների ընդհանուր թիվը գերազանցել Է 9 հազարը: Ավելի քան 700 մարդ բուժվել Է, մահաբեր վախճանների քանակը հասել Է 463-ի։