8856 դիտում, 2020.03.10 15:05

Վարչապետն արձագանքեց ուղղաթիռով Սյունիք ժամանելու վերաբերյալ քննադատություններին

Վարչապետն արձագանքեց ուղղաթիռով Սյունիք ժամանելու վերաբերյալ քննադատություններին

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շրջանակում մարտի 10-ին Նիկոլ Փաշինյանը պետական
ուղղաթիռով մեկնել է Սյունիք, ինչի հետ կապված բազմաթիվ քննադատություններ հնչեցին:

Նիկոլ Փաշինյանն Քաջարան քաղաքում հանրահավաքի ընթացքում անդրադարձավ հնչած
քննադատություններին՝ նշելով, որ պետական ուղղաթիռով Սյունիքի մարզ է ժամանել,
որովհետև չի կարող հրաժարվել օրենքով իրեն հատկացված պահպանությունից։

«Սյունիքի մարզ եմ ժամանել ուղղաթիռով, Մեղրիից այստեղ էլ եկել եմ պետական
մեքենայով, որովհետև չեմ կարող չգալ, որովհետև այդ «ոչ»-իստների ժամանակ ընդունված օրենքի
համաձայն՝ վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա,
և, նույնիսկ, չի կարող հրաժարվել այդ պահպանությունից»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ ուղղաթիռն ունի պարտադիր թռիչքային ժամեր, և լինում են
դեպքեր, երբ այդ ուղղաթիռը դատարկ թռցնում են, որ այն չփչանա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում ընթացող քարոզարշավի
 ժամանակ ուղեկցում են վարչապետի տիկին Աննան Հակոբյանը, 
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,
«Այո» ի  շտաբի  պետ  Սուրեն Պապիկյանը, 
Կրթության,  գիտության,  մշակույթի  և  սպորտի  նախարար  Արայիկ  Հարությունյանը,
 պատգամավորներ  և  այլ  պաշտոնյաներ։
  Սահմանադրության  փոփոխությունների  հանրաքվեով  առաջարկվում  է 
դադարեցնել  Սահմանադրական  դատարանի  նախագահ
 Հրայր Թովմասյանի  և դատարանի  6  անդամների  պաշտոնավարումը:  Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի  5-ին,  
նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:

 

կիսվել նյութով -