կարևոր
1643 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-10 13:21

Իտալիայից մարտի 10-ին 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. օդանավակայանում ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ

Իտալիայից մարտի 10-ին 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. օդանավակայանում ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ

Իտալիայի իշխանությունների կողմից երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մարտի 10-ին՝ ժամը 13:10-ին վայրէջք կկատարի Երևանում: Դեպի Երևան ևս մեկ չվերթ նախատեսված է Հռոմից. ինքնաթիռի ժամանելու է Երևանի ժամանակով ժամը 21:15-ին: Այս մասին հայտնում են  «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքում:

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից փոխանցում են, որ անվտանգության հատուկ միջոցառումներ են ձեռնարկում «Զվարթնոց» օդանավակայանում։ Ժամանող ուղեւորների շփումն օդանավակայանում այլ ուղեւորների հետ հնարավորինս բացառվելու է։ Միլանից ու Հռոմից ժամանած բոլոր ուղեւորները զննում են անցնելու: