կարևոր
621 դիտում, 1 տարի առաջ --> 2020-03-10 12:42

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել:

«Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել, կարողանում է որոշակի բառեր արտասանել: Չնայած սրան վիճակը շարունակում է մնալ ծանր՝ վնասվածքները շատ են: Երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ: Հիշեցնեմ, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,- գրել է նա: