19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Աշխարհում Նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել մարդկանց խիստ ուշադրություն դարձնել հիգենիայի կանոններին և խուսափել վիրուսակիր երկրներ ճանապարհորդությունից:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի վարակը տարածվել է աշխարհի 115 երկրում, վարակվածները մոտ 115 հազարն են, որոնցվից մոտ 81 հազարը՝ Չինաստանում: Մեկ օրվա ընթացքում Չինաստանում գրանցվել է վարակման միայն 19 դեպք:
Իրանը համարվում է Մերձավոր Արևելքում կորոնավիրուսի վարակի էպիկենտրոն: Այս երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերն ավելի քան 7 հազարն են, զոհերի թիվը հասնում է 237-ի:
Վերջին տվյալներով՝ ամբողջ աշխարհում մահացել է ավելի քան 4 հազարը: Մինչև այսօր կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 64 հազար մարդ:.