կարևոր
2587 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-10 13:54

Գիտնականները հայտնել են կորոնավիրուսի հարուցած հիվանդության նոր ախտանիշների մասին

Գիտնականները հայտնել են կորոնավիրուսի հարուցած հիվանդության նոր ախտանիշների մասին

Սինգապուրի գիտնականները նշել են կորոնավիրուսի հարուցած հիվանդության նոր ախտանիշներ, որոնք կարող են ստեղծել վարակակրի մոտ դենգե տենդի առկայության թյուր պատկեր: Տեղի մի քանի հիվանդանոցների և գիտական կենտրոնների բժիշկների ու փորձագետների հետազոտության արդյունքները մարտի 10-ին հրապարակել Է «The Straits Times» թերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Պացիենտն ընդունվում է դենգեի համար տիպիկ կլինիկական պատկերով՝ բարձր ջերմություն և ցան: Ընդ որում հիվանդի մոտ չկան COVID-19-ի համար սովորական ախտանիշներ՝ հարբուխ, հազ, կոկորդի ցավեր»,- նշված Է զեկույցում:

Գիտնականների խոսքով՝ «այժմ չափազանց կարևոր է կատարել կորոնավիրուսի ճիշտ ախտորոշում, քանի որ սխալ բուժումը կարող է վտանգ ներկայացնել ոչ միայն հիվանդի, այլև շրջապատողների համար»:

2020 թվականի սկզբից այստեղ նշվել Է այդ արևադարձային տենդով հիվանդանալու ավելի քան 3,6 հազար դեպք: Դրա հետ մեկտեղ դենգեի հետ կապված իրադրությունը հարևան երկրներում շատ ավելի ծանր է, օրինակ՝ Ինդոնեզիայում այս տարվա առաջին երկու ամսում արձանագրվել է ավելի քան 14,7 հազար վարակման դեպք, 94 մարդ մահացել է։