կարևոր
2336 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-10 11:44

Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. 3 մարդ այրվածքներով հոսպիտալացվել է

Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. 3 մարդ այրվածքներով հոսպիտալացվել է

Մարտի 10-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Nissan մակնիշի 35 QT 678 համարանիշի ավտոմեքենայի վարորդն Արշակունյաց պողոտայում՝ Քրեակատարողական ծառայության վարչական շենքի հարևանությամբ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Hyundai մակնիշի 36 NA 052 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Nissan-ում հրդեհ է բռնկվել, և ժամանած հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առաջացած հրդեհի հետևանքով Nissan-ի վարորդն ու 2 ուղևորները տարբեր աստիճանի այրվածքներեով տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն։

Նշվում է, որ երբ Nissan-ը բախվել է Hyundai-ին, Hyundai-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes E220 մակնիշի 35 CD 595 համարանիշի ավտոմեքենային, վերջինս էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Lexus մակնիշի 35 ՏG 947 համարանիշի ավտոմեքենային։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։