ԱՄՆ-ի կոնգրեսական Մարկ Մեդոուզը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում որի նշանակման մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր անցյալ շաբաթ, որոշել է մինչև մարտի 11-ը տանը մնալ այն բանի պատճառով, որ 10 օր առաջ կորոնավիրուսով վարակվածի հետ է շփվել ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության պահպանողական շրջանների խորհրդաժողովում, որը տեղի է ունեցել փետրվարի 26-ից մինչև 29-ը Մերիլենդի նահանգում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Առայժմ Մեդոուզը ոչ մի ախտանիշ չունի, բժիշկների նախազգուշական միջոցառումների համաձայն՝ նա տանը կմնա մինչև չորեքշաբթի օրը, մինչև լրանա 14-օրյա ժամկետը (ախտահարվածի հետ շփման պահից)»,- ասված Է օրենսդրի պաշտոնական ներկայացուցիչ Բեն Ուիլյամսոնի՝ մարտի 9-ին տարածված գրավոր հայտարարության մեջ։