Անդրադառնալով «Այո»-ի մեկնրկած ակտիվ քարոզչությանը, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան հետևյալ գրառումն է արել․
«Ագարակի քարոզչությունից մի հատված աչքի տակով անցկացրեցի։
Քարոզչությանը մասնակցում են դպրոցականներ, անչափահասներ, ուսուցիչներ, պետական սեկտորի աշխատողներ։
Թեեւ դասերն արդեն սկսվել են ու հիմա էլ դասի ժամ է դպրոցներում, բայց դա չի խանգարում ԿԳՄՍ նախարարին տեղում ականատեսը լինել վերոգրյալ իրողությանը։
Հիմա նստած մտածում եմ. կարո՞ղ է այս քարոզչությունը ՀՀԿ-ն է անցկացնում»,- գրել է Բաբայանը։