16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Նիկոսիայի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցն առաջիկա 48 ժամվա ընթացքում չեղյալ է հայտարարել բոլոր վիրահատություններն այն պատճառով, որ այդ բժշկական հաստատության սրտավիրաբույժ Քրիզոստոմոս Կոկինոսն ախտահարված է նոր կորոնավիրուսով: Մարտի լույս 10-ի գիշերն այդ մասին իր կայքում հայտնել է Cyprus Mail թերթը, գրում է ՏԱՍՍ-ը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ այդ որոշումն ընդունվել է Կիպրոսի Հանրապետության առողջապահության նախարարության արտահերթ խորհրդակցությունում: Այնտեղ նաեւ որոշվել է այդ հիվանդանոցից դուրս գրել եւ ըստ հնարավորության մասնավոր կլինիկաներ փոխադրել բոլոր հիվանդներին, որոնք բուժվել են սրտաբանական բաժանմունքում:
Թերթը նաեւ հայտնում է, որ հիվանդանոցում խուճապ է սկսվել այն բանից հետո, երբ հարկաբաժինների մաքրմամբ զբաղվող անձինք հրաժարվել են ստանձնել աշխատանքը՝ երկյուղելով այդ վիրուսով վարկվելուց: Ավելի վաղ Կիպրոսի առողջապահության նախարարությունը տարածել է տեղեկատվություն, որ բժիշկը 63 տարեկան է, նա մարտի 3-ին է Կիպրոս վերադարձել Մեծ Բրիտանիա կատարած ուղեւորությունից եւ միայն մարտի 9-ին է կորոնավիրուսի անալիզներ տվել: