09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Մարտի 10-ի առավոտյան նավթի գնանշումները բարձրանում են մեկ օր առաջվա փլուզումից հետո: Կայունացումը կարող է ժամանակավոր լինել, եթե նոր հաղորդումներ ստացվեն Սաուդյան Արաբիայի կողմից նավթի արդյունահանման ծավալների ավելացման վերաբերյալ: Citigroup-ի վերլուծաբանները գրում են, որ գները կարող են ցած ընկնել 30 դոլարից, եւ առայժմ չի երեւում՝ որտեղ կձեւավորվի դրանց նոր գնային ընդգրկույթը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Երեւանի ժամանակով 8:30-ի դրությամբ Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 7 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 36,88 դոլար: WTI-ի ապրիլյան ֆյուչերսներն այդ պահի դրությամբ Նյու Յորքի ապրանքայն բորսայում (NYMEX) թանկացել են 6,5 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 33,17 դոլար: Մարտի 9-ին Brent-ն Էժանացել Էր 24 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 34,36 դոլար, WTI-ն՝ 25 տոկոսով՝ մինչեւ 31,13 դոլար: Գների նվազումը ռեկորդային Է դարձել 1991 թվականից ի վեր։