կարևոր
886 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-10 10:30

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11-ի

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11-ի

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման երկու նոր դպք է գրանցվել: Այդ մասին հայտնել է երկրի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբը: Այդպիսով վարակվածների թիվը հասել է 11-ի, տեղեկացնում ՏԱՍՍ-ը:

«Ադրբեջանի երկու քաղաքացիների մոտ, որոնք վերադարձել են Իրանից, հաստատվել է կորոնավիրուսով վարակման փաստը»,- ասված է հաղորդագրության մեջ: Շտաբի տվյալներով՝ վարակվածները տեղավորվել են հատուկ ռեժիմի հիվանդանոցում: Ավելի վաղ Ադրբեջանում հայտնաբերվել էր կորոնավիրուսով վարակման ինը դեպք: Բոլոր վարակվածները մինչ այդ եղել են Իրանում: