կարևոր
2854 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-10 10:19

ԱՄՆ-ի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերն էժանացել են 321,6 մլրդ դոլարով. CNBC

ԱՄՆ-ի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերն էժանացել են 321,6 մլրդ դոլարով. CNBC

Միացյալ Նահանգների հինգ խոշորագույն տեխնոլոգիական կորպորացիաներ 321,6 միլիարդ դոլար են կորցրել մարտի 9-ին Նյու Յորքի ֆոնդային սակարանում տեղի ունեցած խոշոր անկման արդյունքում արժեթղթերի գնանշումների նվազման հետեւանքով: Մարտի 9-ին այս գնահատումը ներկայացրել Է CNBC հեռուստաալիքը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Մասնավորապես, Apple ընկերության բաժնետոմսերի գնանշումները նվազել են 22,86 դոլարով (7,91 տոկոս)՝ կանգ առնելով 266,17 դոլարի նշագծի վրա: Microsoft-ի, Facebook-ի եւ Alphabet-ի, որին պատկանում է Google-ը, արժեթղթերն Էժանացել են յուրաքանչյուրն ավելի քան 6 տոկոսով: Amazon-ի բաժնետոմսերի գնանշումների կրճատումը կազմել է 5,3 տոկոս: Հեռուստաալիքի հաշվարկների համաձայն՝ հինգ տեխնոլոգիական հսկաների կորուստները միագումար գերազանցել են 321 միլիարդ դոլարը։