կարևոր
2646 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-10 10:14

Ավտովթար Արմավիրի մարզում. 37-ամյա վարորդը Nissan-ով բախվել է գազատար խողովակին. կա վիրավոր

Ավտովթար Արմավիրի մարզում. 37-ամյա վարորդը Nissan-ով բախվել է գազատար խողովակին. կա վիրավոր

Մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 09։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Վոլոդյա Մ-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում՝ բախվելով շինության պատին։

Վթարի հետևանքով վարորդ Վոլոդյա Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա սթափ է եղել։