կարևոր
1031 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-10 09:53

ԱՄՆ-ն սկսել է զորքերը դուրս բերել Աֆղանստանից

ԱՄՆ-ն սկսել է զորքերը դուրս բերել Աֆղանստանից

Ամերիկյան զորքերն սկսել են հեռանալ Աֆղանստանից՝ թալիբների հետ ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն: Լուրը հայտնում է Life.ru-ն:

«ԱՄՆ-ն 135 օրվա ընթացքում Աֆղանստանում իր զինվորականների թիվը կրճատելու է և 13 000-ից հասցնի 8600-ի»,- ասել է Աֆղանստանում ԱՄՆ ուժերի հատուկ ներկայացուցիչ Սոննի Լագետը:

Նշենք, որ փետրվարի 29-ին ԱՄՆ-ն «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ համաձայնագիր էր ստորագրել: Փաստաթուղթը նախատեսում է Աֆղանստանից ամերիկյան զորքերի և ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերում: «Թալիբան» շարժման ներկայացուցիչները, իրենց հերթին, պետք է ձեռնպահ մնան բռնությունից։